Նոր տարվա գիշերը, մի քանի ժամվա ընթացքում Միացյալ Նահանգներում մահացել է ավելի քան տասը մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Այս մասին հայտնում է USA Today-ը:
Ըստ տվյալների՝ սպանությունների մեծ մասը տեղի են ունեցել բարերում և գիշերային ակումբներում: Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում գտնվող ակումբում հրաձգության արդյունքում երկու մարդ է մահացել: Տեխաս նահանգի Լաբոկե քաղաքում գիշերային ակումբում հանցագործը սպանել է երկու տղամարդու: Եվս երեք մարդ գնդակահարվել է վաղ առավոտյան Միսուրիի նահանգի Սենթ Լուիս քաղաքում, իսկ երկուսը՝ Ֆիլադելֆիայում: Վիրջինիայում կրակոցների արդյունքում վիրավորվել է ևս յոթ մարդ:
Նշվում է, որ 2019 թվականին Միացյալ Նահանգներում ավելի շատ զանգվածային սպանություններ են եղել, քան երբևէ: Ընդհանուր առմամբ, երկրում տեղի է ունեցել ավելի քան 40 նմանատիպ հարձակում, որի արդյունքում զոհվել է ավելի քան 210 մարդ: