Օմսկում ճայթուկը պայթել է տեղի բնակչի ձեռքում: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Город 55» հրատարակությանը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է տեղի ունենում ճայթուկի պայթյունը, ինչից հետո տղամարդն ընկնում է, նրա ընկերները վազում են դեպի իրեն: Ականատեսներից մեկը հայտնել է, որ տուժածն ինքնուրույն լքել է բակը, շտապօգնություն չեն կանչել: