Բաղդադի օդանավակայանի մոտ ամերիկյան հրթիռային հարվածի արդյունքում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ջոկատի՝ «Ղոդսի» հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Օպերացիան իրականացվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ:
Իրանական իշխանություններն արդեն հանդես են եկել հայտարարոթյամբ: Մասնավորապես Իրանի ԱԳ Նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել՝ նշելով, որ վերջինս ահաբեկիչների դեմ արդյունավետ պայքարող կառույցներից մեկի հրամանատարն էր, իսկ նրա սպանությունը վտանգավոր քայլ է:
Խոսել է նաև կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզաին, ում խոսքերով Իրանը վրեժ է լուծելու դրա համար. «Կոշտ վրեժ ենք լուծելու ԱՄՆ-ից»: