Ինչպես արդեն հայտնել ենք, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Արծվի թևեր» հանգստյան գոտի տանող ավտոճանապարhին տեղի է ունեցել ավտովթար, ինչի արդյունքում կա երկու զոհ:
Shamshyan.com-ի տեղեկություններով, զոհերից մեկը՝ Լյովա Մ․-ն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հայրն էր: