Հասարակություն 

Կարգին Հայկոյի նախկին աշխատողները տեղավորվել են նոր աշխատանքի. Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանն իր էջում գրում է.

Անցնող տարին շատ հաջող էր Կարգին հաղորդման անձնակազմի համար:

Պարզվում ա, սիրելի պողոսներ, ձեր թեթև ձեռքով էս ժողովուրդն էլ վերջը իրան գտավ պետական ապառատում: Էս անգամ Կարգին Հայկոյի նախկին աշխատողըներ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը տեղավորվել են նոր աշխատանքի: Ձեր սիրելի դերասաններն այլևս զբաղվելու են թափառող շներով, իսկ թե դրա արդյունքում քանիսիդ երեխաները, կանայք, կենդանիներն ու տարեցները թափառող սոված շների հարձակման զոհ կդառնան դեռ կպարզենք: Այնուամենայնիվ, սիրով շնորհավորում եմ դերասաններին նոր` միգուցե իրենց համար ավելի պատվաբեր ու ճոխ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ապրեք տղերք, բա կարում եք` անում եք, բա հո՞ պողոսները ձեզ իզուր տեղը չեն բերել իշխանության:

Հ.Գ. Մկրտիչ Արզումանյանի կոչումը հետ վերցրեց պետությունը, թե՞ էդ էլ էր էժան շոու հանուն հավանական պաշտոնի:

Նույն շարքից