Միջազգային Քաղաքականություն 

Իրանի հոգևոր առաջնորդը՝ Ղասեմ Սուլեյմանիի սպանության մասին. երկրում եռօրյա սուգ է հայտարարվել

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարարել է, որ Թեհրանը վրեխնդիր է լինելու Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար, Իրանի ամենաազդեցիկ գեներալներից մեկի՝ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար:

«Նրանց, ում ձեռքերն արյունոտ են նրա սպանության հարցում, խիստ պատիժ է սպասվում»,-նշել է նա:

Իրանի նախագահը երկրում եռօրյա սուգ է հայտարարել:

Հիշեցնենք, որ իրանական էլիտար ստորաբաժանման հրամանատարը սպանվեց հունվարի 3-ին, Բաղդադում ամերիկյան օդայն հարվածի արդյունքում:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից