Թեհրանում նշել են ամերիկյան բազաների թիվը, որոնք գտնվում են իրանական հրթիռների խոցելիության տիրույթում: Այսօրվա դրությամբ դրանց թիվը հասնում է 36-ի: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Մաջթեբա Զուլնուրը:
Իրանցի գործչի խոսքերով, եթե ԱՄՆ-ը թիրախի տակ վերցնի այլ երկրներում գտնվող իրանական ուժերը, Թեհրանի համար դժվար չի լինի թիրախավորել ամերիկացիներին:
Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել էր, որ վրեժխնդիր են լինելու Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար: