Միջազգային Քաղաքականություն 

Իրաքում գտնվող ամերիկացիներն հորդորել են անհապաղ հեռանալ. Իրավիճակը կտրուկ լարվել է

analitik.am

ԱՄՆ-ն Իրաքում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել երկրի տարածքը: Համապատասխան հայտարարությունը Բաղդադում ԱՄՆ դեսպանությունը տարածել է այսօր՝ հունվարի 3-ին:

Հայտարարությունն ուղիղ կապ ունի լարվածության հետ, որը խիստ աճել է Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո:

Իրաքում գտնվող ամերիկացիներին խորհուրդ են տվել հեռանալ օդանավով, իսկ եթե նման հնարավորություն չկա, դա անել ցամաքային տրանսպորտային միջոցներով:

Նրանց, ովքեր չեն կարող հեռանալ, հորդորել են չմոտենալ դեսպանատանը և անընդհատ հետևել ստացվող ինֆորմացիային:

Նույն շարքից