Քաղաքական Միջազգային 

Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի. Արշավիր Ղարամյան

Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի: Սուլեյմանիի սպանությունը ավանտյուրա է ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը և ահաբեկչության դեմ տարվող պայքարին:

Սուլեյմանին հավատարմորեն,անմնացորդ ծառայել է իր երկրի և ժողովրդի շահերին,հետևաբար վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության,ժողովրդի, զինվորականության և հատկապես հետախաուզական ու հատուկ նշանակության ծառայությունների համար:

Ցավակցում եմ հարևան Իրանի ժողովրդին և գեներալի հարազատներին…»:

Նույն շարքից