Հասարակություն Պատահարներ 

Գեղարքունիքի մարզում 45-ամյա վարորդը 27-ամյա հետիոտնին վրաերթի է ենթարկել, ապա, թողնելով անօգնական, փախել

Հունվարի 2-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Վաղաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Տարոն Ղազարյանին և նրան թողնելով անօգնական, դիմել փախուստի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանությունը տաք հետքերով պարզել է վրաերթ կատարած վարորդի ինքնությունը: Վերջինս  45-ամյա Հայկ Դավթյանն է, ով եղել է Nissan Tiida մակնիշի 36 СМ 537 համարանիշի ավտոմեքենայով:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած):

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից