Քաղաքական Միջազգային 

Ադրբեջանում շատ ակտիվ տեղեկատվություն են տարածում, թե Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ. Իրանագետ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր էջում գրում է.

Ադրբեջանական քարոզչամեքենան հազար տարվա հայտնի քարոզչական հնարքով (հղում գոյություն չունեցող ֆեյսբուքյան հայ օգտատիրոջ էջի) շատ ակտիվ տեղեկատվություն է տարածում, որ ՀՀ վարչապետը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ (հղումը՝ մեկնաբանություններում)։

Կեղտոտ ջրում ձուկ որսալու մեր հարևանների փորձը պետք է պատժել նույնատիպ բայց ավելի գրագետ հնարքով, մասնավորապես պետք է հայտարարել, որ Ադրբեջանը նախնական համաձայնություն է տվել ԱՄՆ-ին՝ պատերազմի դեպքում սեփական տարածքը ամերիկացիներին տրամադրելու առնչությամբ։

Սա էս պահին իրականում էլ ամենազգայուն թեման է էս թեմայի առնչությամբ ադրբեջանական տարածքում։

Նույն շարքից