Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը դերասան Հովհաննես Ազոյանին, համաձայն մամուլիտեղեկությունների, ծեծի են ենթարկել, նա դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն ծեծելեն և ինքը «ցավ է զգացել»: Նշվում էր, որ դեպքը տեղի է ունեցել «Դար 21» հեռուստաընկերության հարևանությամբ:
Analitik.am-ին իրավիճակին ծանոթ անձը, ով չցանկացավ ներկայանալ, հայտնեց, որ դեպքըտեղի է ունեցել ակումբում, իսկ թե ինչու մամուլում չի նշվում այդ մասին՝ հայտնի չէ: Ըստաղբյուրի, Լևոն Ղարիբյանն ակումբում խոսել է երկու աղջիկների հետ, իրենց է մոտեցելԱզոյանը և հեգնական-կոպիտ տոնով ասել է՝ «ճանաչո՞ւմ ես այս աղջիկներին», որինՂարիբյանը պատասխանել է՝ «եթե քո հետ են, հարց չկա»:
Ազոյանը շարունակել է հեգնական տոնով արտահայտվել, այնուհետև Լևոն Ղարիբյանինհրավիրել է դուրս՝ բացատրությունների:
Դրսում, ըստ աղբյուրի, Լևոն Ղարիբյանը, բռունցով մի հարված է հասցրել Ազոյանի դեմքին, որից հետո ակումբիից դուրս են եկել մարդիկ և մոտ 20 հոգով հարձակվել են Լևոն Ղարիբյանիվրա՝ անգամ դիջեյը:
Ի դեպ, այս հատվածը Ազոյանը խնամքով թաքցրել է: Հարցին, թե արդյոք Ազոյանը հարբած էեղել, ասացին, որ տեղյակ չեն:
Աղբյուրը նաև հաղորդեց, որ Լևոն Ղարիբյանը իրավաբան է մասնագիտությամբ, Մոսկվայումբիզնեսով է զբաղվում. «Ի՞նչ գողական, ի՞նչ կիսագողական բարքեր: Ի՞նչ քաղաքականպատվեր: Որպեսզի ջրից չոր դուրս գան, վազում են քաղմաս, գործ են տալիս»:
«Այս պահին Լևոն Ղարիբյանը գնացել է ոստիկանություն, երևի կփորձեն ոստիկանությունումհաշտեցնել»,- ասաց աղբյուրը և հավելեց, որ լավ է ճանաչում Լևոնին, նա կոնֆլիկտայինանձնավորություն չէ, վստահ է, որ Ազոյանն ուղղակի իր կոպիտ և հեգնական տոնով հունիցհանել է երիտասարդին:
«Երևի մտածում է՝ իրեն ամեն ինչ կարելի է՝ կերել է բերնին»,- ասաց աղբյուրը:
Գոհար Ստեփանյան