Քաղաքական գլխավոր 

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Բաղդադում տեղի ունեցածի կապակցությամբ

Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում վերջերս մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը:

«Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում վերջերս մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։

Հուսով ենք, որ կհաջողվի լարվածությունը թուլացնել և իրավիճակը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ապահովելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։
Արցախի ԱԳՆ-ն հետևում է իրադրությանը և մշտական կապի մեջ է Հայաստանի Հանրապետության գործընկեր կառույցների հետ»,- ասվում է հայտարարությունում։

 

Նույն շարքից