Հասարակություն 

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին․ բախվել են BMW-ն ու Nissan-ը․ 6 վիրավորներին առաջինն օգնության են հասել MENSO ակումբի աշխատակիցները

Երեկ, հունվարի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ գտնվող «Մեծ Անիվ» խանութ-սրահի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Վարդկես Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 35 XS 118 համարանիշի և 22-ամյա Հովհաննես Ավոյանի վարած Nissan մակնիշի 36 QF 344 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Վ․ Հովհաննիսյանը և նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Դավիթ Աղաբաբյանը, ով ըստ Գ․ Շամշյանի տեղեկությունների՝ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով կապիտան է, և 31-ամյա Գոհար Աղաբաբյանը, ով ըստ Գ. Շամշյանի աշխատում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Իսկ Nissan-ի վարորդ Հ․ Ավոյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ 23-ամյա Գրիգոր Ղուկասյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Գոհար Իսրայելյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից