Տեսանյութեր Քաղաքական 

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ․ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում /Տեսանյութ/

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի հետ: Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով հեռախոսազրույցի ընթացքում երկու նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել  Իրանի Կառավարությանը և ժողովրդին մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ․ «Գիտեք, որ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, Միացյալ նահանգները մեզ համար բարեկամ երկիր է և այս իրավիճակում մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական գործողությունների մեջ, մենք չենք կարող ներքաշվել նաև հակաամերիկյան գործողությունների մեջ։ Մեր ուղերձն այն է, որ Իրանի և Միացյալ նահանգների մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»:

Փաշինյանը նշեց, որ բոլոր հանձնարարականները տրված են Հայաստանի համապատասխան կառույցներին՝ իրավիճակին հետևել ուշիուշով և մատը պահել զարկերակին․ «Անհրաժեշտ բոլոր քայլերն արվում են և այդ աշխատանքը նաև իր տարբեր նրբություններն է պարունակում։ Չեմ կարծում, որ բոլոր մանրամասներով պետք է ներկայացնենք։ Կառավարությունը և իրավասու պետական պաշտոնյաները 24 ժամ իրար հետ կապի մեջ են։ Երբ անհրաժեշտ է հանդիպում ենք, քննարկում ենք, զրուցում ենք»։

Նույն շարքից