Քաղաքական 

Ինչո՞ւ է Փաշինյանը հավատում ադրբեջանցիներին և ինչ նպատակով /լուսանկար/

«Ինչու՞ է Փաշինյանը հավատում ադրբեջանցիներին և ինչ նպատակով (լուսանկար)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել և մեղադրել ներքին թշնամիներին հայ-իրանական հաբարերությունները փչացնելու մեջ...

Հունվարի 3-ին ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ հղում տալով ինչ-որ լրագրող Դիանա Հարությունյանի տեղեկություններ տարածեցին, իբրև թե Հայաստանի վարչապետը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ռազմական ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին ոչնչացնելու համար...

Այդ տեղեկությունը տարածվում է նաև որոշ իրանական ԶԼՄ-ներում, սակայն ընտ լավատեղյակ մասնագետների, շատ արագ բացահայտվում է դրա կեղծ լինելը և որևէ ազդեցություն չի ունենում իրանական հասարակական կարծիքի վրա...

Հունվարի 4-ի երեկոյան , այս թեմային այլ տեսանկյունից է անդրադառնում Հայաստանի վարչապետը և առանց որևէ ապացույցի ընդունում է ադրբեջանցիների տեսակետնը,որ այդ կեղծ «լրագրող Դիանա Հարությունյանը» հայկական ծագում ունի և, ըստ Փաշինյանի, դրա հայտնվելու պատճառը խոսքի «կեղծ» ազտաությունն է, որը սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար...

Այսպիսի ամպագորգոռ հայտարարություն անելու համար, նախ պարոն Փաշինյանը պետք է ստույգ ապացույցներ ունենար, որ այդ լրագրող կոչեցյալի կեղծ էջը, որի վրա հղում են անում ալիևյան կայքերը իրոք ստեղծվել է Հայաստանում...

Հետաքրքիր է, ինչի՞ց ելնելով է Հայաստանի վարչապետը թշնամիներին ման գալիս Հայաստանում... Իսկ քանի որ գրառման վերջին մասում պարոն Փաշինյանը բացահայտում է, որ «լուրի հեղինակները և նրանց շարժառիթները պետք է պարզվեն» ապացուցում է, որ պարոն վարչապետը կրկին անգամ դիմել է կեղծիքի և դեմագոգիայի կամ իրականում անտեղյակ է իրականությունից, որին ես չեմ հավատում...

Այո՛, այլ կերպ չեմ կարող բնութագրել Հայաստանի վարչապետի հասարակությունը կրկին պառակտող գրառումը, երբ վերջինս այդ կեղծ լրագրող-հեղինակի հետևում փորձում է տեսնել հայկական հետքեր...

Ստացվում է, որ պարոն Փաշինյանը բացառում է ամենահավանական տարբերակը, որը բազմաթիվ անգամներ օգտագործել են ադրբեջանցիները մեր անունից ապատեղեկատվություն տարածելու համար.հենց ադրբեջանցիներն են բացում հայերի անուն-ազգանունով այդ կեղծ էջերը և ապատեղեկատվություն տարածում մեր անունից...

Սա շատ վաղուց կիրառվող քարոզչական հնարք է...

Ավելին, ի գիտություն ՀՀ վարչապետի՝ հարյուրավոր կեղծ լուրեր պաշտոնական Բաքուն տարածում է մեր անունից՝ հղում տալով Բաքվի կողմից ստեղծված հայալեզու լրատվական կայքերին ևս...

Այս ամենից կարող եմ գալ այն եզրակացության, որ Փաշինյանը հակահայկական քարոզի համար շատ դեպքերում առանց ապացույցների կարող է արդարացնել ապշերոնյան «կիրթ» բռնապետին, բայց մեղադրել իրեն քննադատողներին, որոնցից շատերին նա թշնամանքով է վերաբերվում և այդ հանգամանքը փորձում է օգտագործել Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակելու, ինչպես նաև իր իշխանությանը քննդատողների «բերանները» փակելու նպատակով...

Փաշինյանի այս գրառումը հիմնազուրկ է քանի դեռ ԱԱԾ-ն չի բացահայտել «Դիանա Հարությունյան» օգտատիրոջ «ծագումնաբանությունը» և չի ներկայացրել նրան հասարակությանը...

Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված լուսանկարից պարզվում է , որ վերը նշված «հայ լրագրողուհին» իր գրառումն արել է միայն ռուսերենով...

Հ.Գ.Եթե պարոն Փաշինյանը կեղծ օգտատիրոջ հետում հայկակական հետքել է ման գալիս, ապա թող իր շրջապատում ման գա,որոնցից շատերը մինչ իշխանության գալը աչքի էին ընկնում հակաիրանական դասախոսություններով և հայտարարություններով, իսկ իշխանության գալուց հետո հակաիրանական բարբաջանքներով հանդես էին գալիս ԱԺ ամբիոնից...»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Նույն շարքից