Քաղաքական 

Բնավ մի զայրացեք, որ հակառակորդը կարող է օգտվել ձեր, ցավոք, այս դեպքում նաև մեր կրավորական կեցվածքից․ Իշխանյան

«ԻՆՉՈՒ՞ ԵՔ ՎՐԴՈՎՎՈՒՄ, ՏԻԿՆԱՅՔ և ՊԱՐՈՆԱՅՔ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհները խորը վրդովմունքի մեջ են, կապված ադրբեջանական տարածված կեղծ տեղեկատվությամբ՝ իբր ՀՀ վարչապետը շնորհավորել է ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփին, հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար։

Կուզենայի վրդովվածներին հիշեցնել, որ մենք գտնվում ենք պերմանենտ պատերազմի մեջ Ադրբեջանի հետ և ինչպես հայտնի ֆիլմում է ասվում․ « Война — это… война!»․

ԵՎ չնայած բազմաթիվ և բազմապիսի ժնևյան և այլ կոնվենցիաների պատերազմը պատերազմ է՝ առանց խաղի կանոնների։

Եվ եթե պետության ղեկավարը պաշտոնապես չի արձագանքում ոչ միայն առաջին հերթին մեր տարածաշրջանի, այլև համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձությանը, այլ բավարարվում է միայն իր ընդդիմախոսներին սաստելով, ապա բնավ մի զայրացեք, որ հակառակորդը կարող է օգտվել ձեր, ցավոք, այս դեպքում նաև մեր կրավորական կեցվածքից»։

Ավետիք Իշխանյան

Նույն շարքից