Տեսանյութեր Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը` Արտանիշի գագաթից ուղերձ է հղել Իրանի և ԱՄՆ նախագահներին /Տեսանյութ/

Այսօր՝ հունվարի 5-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ հասել են Արտանիշ լեռան գագաթը՝ նշելով, որ արշավի մասնակիցների հետ միասին որոշել են այն նվիրել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ հայտնեց նաև, որ արշավի մասնակիցներից մեկն ազգությամբ իրանցի է։

Այնուհետև վարչապետն իր ողջույնի ուղերձը հղեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, ում հետ հոկտեմբերին Երևանում հանդիպելու առիթ է ունեցել․ «Ուզում եմ նաև իմ ողջյունի ուղեձը հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ում հետ հանդիպելու և շփվելու առիթ ունեցա սեպտեմբերին՝ Նյու Յորքում։ Ես համոզված եմ, որ երկու առաջնորդներն իմաստուն կգտնվեն այս իրավիճակում և թույլ չեն տա, որպեսզի իրավիճակն ավելի վատթարանա։ Մեր բոլոր ծառայությունները պետք է նվիրված լինեն մեր ժողովուրդների և մեր երկրների զարգացմանը, փոխադարձ հարգանքի, խաղաղության, կայունության տրամաբանության մեջ։ Ուրախ եմ, որ մեր արշավի բոլոր մասնակիցները համաձայն են այս տրամաբանության հետ և մեր վերելքը դեպի Արտանիշ նվիրված էր հենց դրան»:

Նույն շարքից