Այսօր, հունվարի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։40-ի սահաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի գլխավոր մուտքի մոտ բախվել են Mercedes մակնիշի 71 OC 100 համարանիշի և Mercedes մակնիշի 85 DS 777 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ «Էջմիածին» բժշկական կենտրոն։
Մանրամասն՝ shamshyan.com