Այսօր՝ հունվարի 5-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ հասել են Արտանիշ լեռան գագաթը՝ նշելով, որ արշավի մասնակիցների հետ միասին որոշել են այն նվիրել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ հայտնեց նաև, որ արշավի մասնակիցներից մեկն ազգությամբ իրանցի է։ Այնուհետև տղամարդը ներկայացավ և իր խոսքում ԱՄՆ կառավարությանը գիժ անվանեց։ Վարչապետն այդ պահին տեսախցիկն այն կողմ տարավ, փորձելով ընդհատել տղամարդուն։
ԱՄՆ կառավարությունը գիժ է. հայտարարեց Իրանի քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լայվի ժամանակ