Իրանագետ Ահարոն Վարդանյանն իր էջում գրում է
Լիովին հավանական է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի վրա հարձակման ղեկավարումն իրականացված լինի Ադրբեջանական Հանրապետությունից, մանավանդ, որ նախկինում նմանատիպ մի փորձի մասին է նշվել ոչ միայն իրանական կողմից, այլև Ղ. Սոլեյմանիի հետ զոհված, իրաքցի գեներալ Աբու Մահդի ալ Մուհանդեսի կողմից։
Իրանական կողմը շարունակ շեշտում է, որ Ադրբեջանում կան իսրայելական օպերատիվ-հետախուզական խմբեր, որոնք բնականաբար ղեկավարում և իրականացնում են տարատեսակ հակաիրանական գործողությունների։
Այս ամենի մասին հայտնել են նաև իսրայելական ԶԼՄ-ները, նշելով, որ Ադրբեջանը պատրաստ է տրամադրել իր տարածքը Իրանի դեմ հնարավոր գործողութնունների դեպքում։