Հասարակություն 

Համբալներին նայի, սաղ վախտ ինչքան անշնորհք բան կար արեցին, մեկա մնացին «լավ տղա». Սոս Ջանիբեկյան

«Հովհաննես Ազոյանի հետ կատարված դեպքը օրինակ վերցնելով , ուզում եմ ես էլ խոսեմ Հովհաննես Ազոյանի հետ կատարված դեպքը օրինակ վերցնելով , ուզում եմ ես էլ խոսեմ այդ թեմայի մասին : Գիշերային ակումբները , տարբեր տեղեր կազմակերպված հրաշալի միջոցառումները ,որտեղ զարգանում է էլեկտրոնային երաժշտությունը այսօր և գեղեցիկ կերպով տարածում է գտնում հայաստանում ,ունի մի մեծ պրոբլեմ : Ցավոք սրտի հայտնվում են, ինչ որ մարդիկ , որոնք փորձում են ամեն կերպ հարամ անել և կարող եմ ասել նրանց մոտ ստացվում է , անվտանգությունը ապահովվող անձանց և ոստիկանության աշխատակիցների միջև կապի բացակայության պատճառով:

Ես չեմ հավատում ,որ իրեն ամենաանշնորք պահող գյադեն կարա գոռա «ես լավ տղա եմ » և դա համապատասխանի իրականությանը , առհասարակ ես չեմ պատկրեացնում ,որ «լավ տղեն» կարա լավ մարդ չլինի , ես չեմ պատկերացնում ,որ «լավ տղեն» կարա իրենից թույլին նեղացնի , ես չեմ պատկերացնում ,որ «լավ տղեն » ուրիշ տղու հետ կանգնած աղջկան կարա փորձի խոսացնել , ես չեմ պատկերացնում ,որ «լավ տղեն» կարա ,ինչ որ մի տեղ ամենաանդուր ու տհաճ գյադեն ինքը լինի :Հիմա ասածս ինչ ա, էս տարիներին ձևավորված «լավ տղու» կարծրատիպը հեղափոխությունից հետո ջարդվելույա և սիրելի«լավ տղեք , կամ ձեզ շնորքով պահեք ,որ սիրենք , հարգենք , կամ ինչպես ասում է իմ համար իմ ամենասիրելը ավտարիտետը . «սաղդ կփռվեք ասվալտին ,ախպերական ձեզ խելոք պահեք,անկախ նրանից հերդ ով ա կամ հորոխպերդ»: Համբալներին նայի սաղ վախտ ինչքան անշնորք բան կար արին մեկա մնացին «լավ տղա», իսկ իսկակն լավ տղեքը իրանց համար համեստ ապրեցին :

Վսյո բրատներ , էդ ձեր զիլյոնիների , ռելաքսների , տոռնադոների ,վախտերն անցավ որ ինչ ուզում անում չէիք պատժվում ,խնդրում եմ էլի ,եթե դժվար չի սիկտիր էղեք մեր կողքից:

Մեկ էլ մի տեղ, որ գնում եք ներս չեն թողում , ֆռացցեք գնացեք ,ամոթա էդքան ցածրանում եք:

Իսկ իսկական համեստ , բարի , մեծահոգի , շնորքով, ԼԱՎ ՏՂԵՔԻ նոր տարին շնորհավոր, շառից ու փորձանքից հեռու»,-գրել է դերասան Սոս Ջանիբեկյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Ըստ տեղեկությունների՝  ժամը 4-ի սահմանում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, դերասանին ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 31-ամյա Լ. Ղ-ն, որը ձեռքերով հարվածներ է հասցրել Հ. Ազոյանի մարմնի տաբեր մասերին:

Նույն շարքից