Իրանը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքին, ով հայտարարել է, որ ամերիկյան կողմը կարող է իրանական 52 թիրախ խոցել, եթե Թեհրանը որոշի հարվածել ամերիկյան բազաներին կամ զինծառայողներին: Այս մասին փոխանցում է IRIB-ը:
Իրանի Զինված ուժերի հրամանատար Աբդուլռահիմ Մուսավին մասնավորապես նշել է, թե կասկածում է, որ ԱՄՆ-ը կունենա համարձակություն նման հարվածներ հասցնելու համար:
Թրամփի հայտարարությունը մեկնաբանել է նաև Իրանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ վերջինս կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը՝ իրականացնելով «վախկոտ սպանություն»:
Զարիֆը նաև հայտարարաել է, որ իրանական մշակութային օբյեկտներին հարված հասցնելը համարվելու է պատերազմական հանցագործություն: