Քաղաքական 

Իրանում 80 միլիոն են առաջարկել Թրամփի գլխի համար

Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի համար առաջարկել են 80 միլիոն: Այս մասին գրում է The Mirror-ը:

Հեռուստատեսության եթերում ասել են՝ քանի որ Իրանի բնակչությունը կազմում է 80 միլիոն մարդ, ապա հնարավոր կլինի յուրաքանչյուրից հավաքել մեկ դոլար և տալ նրան, ով կսպանի ԱՄՆ նախագահին։ Այսպիսի հայտարարություն է արվել հունվարի 3-ին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանի հետ հրաժեշտի ուղիղ հեռարձակման ժամանակ։

Ինչպես նշում է en24-ը, վերոնշյալ հայտարարությունը կարելի է որակել որպես քարոզչության տարր։

Նույն շարքից