Քաղաքական Միջազգային Իրավական 

Վճարեք, որպեսզի հեռանանք. Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրաքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զորքերն Իրաքից դուրս չեն բերվելու քանի դեռ Բաղդադը չի վճարել ամերիկյան ավիաբազայի համար:

Թրամփի խոսքերով, ավիաբազան կառուցվել է իր նախագահությունից տարիներ առաջ և ԱՄՆ բյուջեին արժեցել է միլիարդավոր դոլարներ. «Մենք չենք հեռանա, քանի դեռ նրանք չեն վճարել մեզ»,-ասել է նա:

Բացի դրանից, ԱՄՆ նախագահը զգուշացրել է, եթե Իրաքում թշնամական վերաբերմունք լինի ԱՄՆ-ի նկատմամբ, կամ Բաղդադն անի այնպիսի քայլեր, որոնք Վաշինգտոնն անընդունելի կհամարի, Իրաքի նկատմամբ կկիրառվեն այնպիսի պատժամիջոցներ, որոնց համեմատ հակառուսական պատժամիջոցները մանրուք կթվան:

Ավելի վաղ Իրաքի խորհրդարանը որոշում էր կայացրել երկրից դուրս բերել բոլոր արտասահմանյան ուժերը: Հիմա Իրաքում կան ամերիկացի, գերմանացի, բրիտանացի, ֆրանսիացի և եվրոպական այլ երկրների զինվորականներ:

Նույն շարքից