Բաղդադի օդանավակայանում հրթիռային հարվածից մի քանի րոպե առաջ ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրաքի իշխանություններին իր ծրագրերի մասին։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Աբդուլ Մահդին, փոխանցում է Al Arabiya հեռուստաալիքը։
Նրա խոսքերով, Բաղդադը Վաշինգտոնին հարձակման թույլտվություն չի տվել։ Մահդին հավելել է, որ հանդիպել է Ղասեմի հետ նրա մահվան օրը։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրաքի ԱԳՆ-ն իր բողոքն է ներկայացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Սուլեյմանիի և շիաների հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսի սպանության կապակցությամբ: