Հասարակություն 

Մենք գործ ունենք չափազանց վտանգավոր խնդրի հետ, որը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել Հայաստանի համար. Նորայր Նորիկյան

Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ ավելի կարևոր է ստանալ այն հարցի պատասխանը, թե, այնուամենայնիվ, ի՞նչ հանգամանքների արդյունքում է ադրբեջանական կայքի ուշադրությունը «գրավել» ոմն Դիանա Հարությունյանի կողմից հրապարակված ակնհայտ կեղծ տեղեկատվությունը և տիրաժավորվել ադրբեջանական և իրանական որոշ ԶԼՄ-ների կողմից՝ ակնհայտ քաղաքական հեռահար նպատակներով:

Գրեթե բացառում եմ, որ հնարավոր էր այսպիսի պատահականություն կամ զուգադիպություն լինել, ուստի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից շատ կարևոր է քանդել այս սադրանքի ամբողջական կծիկը:

Սա սոսկ շարքային «Ֆեյքի» հարց չէ:

Մենք գործ ունենք չափազանց վտանգավոր խնդրի հետ, որը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել Հայաստանի համար»:

 

Նույն շարքից