Վերլուծական Քաղաքականություն 

Իր քննադատներին լռեցնելը Նիկոլ Փաշինյանի համար շատ ավելի կարևոր է, քան՝ ցանկացած միջազգային ճգնաժամ ու արտաքին սպառնալիք. Ենոքյան

analitik.am

Աղասի Ենոքյանն իր էջում գրում է.« Նիկոլ Փաշինյանը իր էջում գրել էր, որ հայալեզու մի կայք կեղծ տեղեկատվություն էր տարածել, թե ինքը շնորհավորել է Թրամփին Իրաքի տարածքում հրթիռակոծման առիթով և ադրբեջանական մեդիան շատ արագ տարածել էր այդ ֆեյք լուրը: Չեմ կարծում, թե լուրը ստեղծել էին ադրբեջանցիները, քանի որ նրանց դեմ աշխատում են ինստիտուտներ, եւ կարձագանքեին ինստիտուտները և ոչ թե Նիկոլ Փաշինյանը:

Հավանական տարբերակն այն է, որ լուրը ստեղծել ու տարածել են Հայաստանի ներքին քաղաքականության վրա աշխատող ինստիտուտները՝ դրանով Նիկոլ Փաշինյանի համար առիթ ստեղծելով պայքարել մամուլի ազատության դեմ: Այդ մասին նա հայտարարեց նույն գրառման մեջ:

Հիշենք, որ 2019 թ. Նիկոլ Փաշինյանը նույնպես սկսեց ինֆորմացիոն մանիպուլյացիայով (հայտնի խաշը) մամուլի ազատության դեմ պայքար հռչակելով:

Լրացուցիչ փաստարկն էլ այն է, որ իր քննադատներին լռեցնելը Նիկոլ Փաշինյանի համար շատ ավելի կարևոր է, քան ցանկացած միջազգային ճգնաժամ ու արտաքին սպառնալիք»:

Նույն շարքից