Իրանի հերթիռային զորքերը բերվել են բարձր մարտական պատրաստության: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Վաշինգտոնում իր աղբյուրին:
Այս պահին դեռ հայտնի չէ՝ այդ պատրաստությունը հարձակողական է, թե՝ պաշտպանողական: Աղբյուրը նաև որևէ ապացույց չի ներկայացրել իր խոսքերի համար՝ միայն նշելով, որ Իրանի գործողություններն ակնհայտ են:
Հիշեցնենք, որ իրանա-ամերիկյան լարված հարաբերությունները կտրուկ սրվեցին Բաղդադում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո: Նա զոհվեց ամերիկյան օդային հարվածի արդյունքում: