Քաղաքական Միջազգային 

Սուլեյմանիին վերացնելով՝ Թրամփը հույս ուներ «չկորցնել» Իրաքը, սակայն գործեց բումերանգի էֆեկտը․ Պուշկով

ՌԴ Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը Twitter-ի իր էջում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանի սպանությունից հետո ամերիկյան զորքերը երկրից դուրս բերելու Իրաքի որոշումն անվանել է «բումերանգի էֆեկտ»: Այս մասին հայտնում է Լենտան։

«Սուլեյմանիին վերացնելով՝ Թրամփը հույս ուներ «չկորցնել» Իրաքը Սիրիայից հետո, սակայն հասավ հակառակ էֆեկտի. Իրաքի խորհրդարանը պահանջեց դուրս բերել ամերիկյան զորքերը երկրից»,-գրել է Պուշկովը:

Նա հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերը «պարող և շնորհակալ» իրաքցիների մասին, ովքեր ԱՄՆ-ում տեսնում են «բարիքի ուժը»՝ հավելելով, որ իրաքցիներն այլևս չեն ցանկանում այլևս հանդուրժել այդ «բարիքի ուժը»։

Նույն շարքից