Քաղաքական Միջազգային 

Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է Իրանի հարցում կապել Թրամփի ձեռքերը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Կոնգրեսի ստորին պալատը պատրաստվում է սահմանափակել Իրանի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները:

Այսպիսով, ներկայացուցիչների պալատում ցանկանում են թույլ չտալ Թրամփին առանց իրենց թույլտվության որևէ ռազմական գործողություն իրականացնել Իրանի վերաբերյալ:

Բանաձևի հեղինակը ԿՀՎ-ի և ՊՆ-ի նախկին վերլուծաբան կոնգրեսկան Էլիսս Սլոտկինն է, ով մասնագիտացված է շիա գրոհայինների հարցում:

Խոսնակի հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմի որոշմամբ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին հասցված հարվածը վտանգի տակ է դրել ամերիկացի զինծառայողներին, դիվանագետներին և այլոց:

Նույն շարքից