Պենտագոնի ներկայացուցիչներին զարմացրել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիին սպանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում և ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը :
Հրապարակման զրուցակիցները նշել են, որ դեկտեմբերի 28-ին, Թրամփը հրաժարվել է Սուլեյմանիի սպանությունից և փոխարենը ԱՄՆ օդուժին հրամայել է հարձակվել Սիրիայի հետ սահմանի մոտ գտնվող «Քաթաիբ Հեզբոլլահի» խմբավորման ճամբարի վրա: Հարվածի արդյունքում զոհվել է 25 մարդ, ավելի քան 50-ը վիրավորվել: Դա հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դիմաց, որին Թրամփը հետևել է հեռուստացույցով: