Տեսանյութեր Հասարակություն 

Թռիչքի ժամանակ ուղևորատար ինքնաթիռի անիվներից մեկն ընկել է /Տեսանյութ/

Թռիչքի ժամանակ ընկել է «Air Canada» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի անիվը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Twitter-ում, փոխանցում է Լենտան։

Ուղևորներից մեկի կողմից նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը սլանում թռիչքուղու երկայնքով, այնուհետև օդ բարձրանում, ինչից հետո ձախ շասսիի երկու անիվներից մեկն ընկնում է:

Ինքնաթիռում եղել է 49 ուղևոր և անձնակազմի երեք անդամ: Թռիչքից հետո ինքնաթիռը որոշ ժամանակ գտնվել է օդում, այնուհետև վերադարձել Մոնրեալի օդանավակայան: Ուղևորները թռչել են մեկ այլ չվերթով դեպի Սագենեյ, որևէ մեկը չի տուժել:

Ավիաընկերությունից հայտնել են, որ ստուգումներ կանցկացվեն և ինքնաթիռը կնորոգվի:

Նույն շարքից