Հասարակություն 

Խելագար. Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի դուստրը դիմել է Դոնալդ Թրամփին

Ամերիկյան օդային հարվածի արդյունքում սպանված Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի դուստրը՝ Զեյնաբը, սև օրեր է կանխատեսել ԱՄՆ-ի համար: Այս մասին նա խոսել է հոր հետ հրաժեշտի ժամանակ, փոխանցում է Reuters-ը:

«Խելագար Թրամփ, չկարծես թե հորս սպանությամբ ամեն ինչ ավարտվում է»,-ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ին ու վերջինիս դաշնակից Իսրայելին սև օրեր են սպասվում:

Ղասեմ Սուլեյմանիի հետ հրաժեշտի արարողությունները սկսվել են այսօր, նրան հողին կհանձնեն հունվարի 7-ին:

 

Նույն շարքից