Հասարակություն գլխավոր 

Քենիայում հարձակվել են ամերիկյան բազայի վրա. Զոհեր կան

Քենիայում «Ալ Քաիդայի» հետ սերտ կապեր ունեցող «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված հարձակման արդյունքում ԱՄՆ քաղաքացիներ են զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Աֆրիկայում ԱՄՆ զինվորական հրամանատարությանը:

Ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման արդյունքում զոհերից մեկը զինվորական է, մյուս երկուսը՝ քաղաքացիական պայմանագրայիններ: ԱՄՆ ևս երկու քաղաքացի վիրավորվել է: Նրանց տարհանել են անվտանգ վայր:

Ավելի վաղ Պենտագոնը հերքել էր ամերիկյան կողմում զոհերի մասին տեղեկությունները՝ խոսելով միայն 4 ծայրահեղականի սպանվելու մասին:

 

Նույն շարքից