Հասարակություն 

Խնդրում ենք օգնել 25-ամյա ապագա բժիշկ Սաթենիկին, ով հիմա վիրահատության կարիք ունի

Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանն իր էջում գրում է. «Մեր Սաթն ա, մեր պայծառ ու լավ ընկերը. մարդ, որ առաջին վայրկյանից կանգնել է Ժպիտների քաղաք հիմնադրամի կողքին, ամեն երեխու հետ ուրախացել, լացել, ամեն երեխու հետ պայքարել ու դուխ տվել։ Հիմա Սաթը մեր բոլորի օգնության կարիքն ունի։

Արեք Ձեր նվերը Սուրբ Ծննդյան առիթով.

«Ողջույն, ես Սաթենիկն եմ Արցախից, 25տ.։

Ուռուցքաբանության կլինիկական օրդինատոր եմ (ապագա բժիշկ-օնկոլոգ) ու ճակատագրի հեգնանքով:)) մոտ 2 ամիս առաջ ինձ մոտ ախտորոշվել է ստամոքսի քաղցկեղ, IV ստադիա։ Այս ընթացքում ստացել եմ 5 կուրս քիմիաթերապիա։ Այժմ անհրաժեշտ է վիրահատություն արտերկրում, քանի որ ՀՀ-ում նման պրոցեդուրա չի իրականացվում։

Վիրահատության արժեքը կազմում է մոտ 45,000$։

Խնդրում եմ օգնել ինձ, որ հետագայում կարողանամ ինքս օգնել քաղցկեղ ունեցող այլ հիվանդներին։)

Խոստանում եմ արդարացնել ձեր բոլոր սպասումները ու մաքսիմալ պայքարել»»:

Նույն շարքից