Ամերիկյան օդային հարվածի արդյունքում սպանված Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի դուստրը՝ Զեյնաբը, Խոսել է Մերձավոր Արևելքում ամերիկացի զինվորների մռայլ ապագայի մասին: Հոր հետ հրաժեշտի արարողության ժամանակ ասված դստեր խոսքերը մեջբերում է Ինտերֆաքսը:
Զեյնաբը հայտարարել է, որ հոր մահը հանգստություն չի բերելու վերջինիս թշնամիներին, հակառակը՝ այն հանգեցնելու է տարածաշրջանի արթնանալուն. «Թշնամիները դեռ վախենում են զոհված Սուլեյմանիից: Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինծառայողների ընտանիքներն ապրելու են իրենց որդիների մահվանը սպասելով»,-ասել է նա: