Տեսանյութեր Հասարակություն 

Ամստերդամում ներկայացման ժամանակ ակրոբատ զույգն ընկել է 10 մետր բարձրությունից /Տեսանյութ/

Ամստերդամի «Կարրե» թատրոնում ներկայացման ժամանակ 10 մետր բարձրությունից երկու ռուսաստանցի ակրոբատ են ընկել։ Այս մասին հայտնում է Լայֆը՝ հղում անելով ANP-ին։

Կինն ու տղամարդն ընկել են միաժամանակ, ընդ որում տղամարդն ընկել է կնոջ վրա։ Զույգը ներկայացրել է «Երկնային հրեշտակներ» համարը։ Համարի առանձնահատկությունն անվտանգության ցանցի բացակայությունն է։

Նշվում է, որ դեպքից անմիջապես հետո ներկայացումը դադարեցրել են, հանդիսատեսը տարհանվել է։ Ակրոբատները տեղափոխվել են հիվադանոց։ Նշվում է նաև, որ նրանք ստացել են լուրջ վնասվածքներ։ Դեպքի հանգամանքները հայտնի չեն։

Նույն համարի հաջողված տարբերակը տեսանյութում։

Նույն շարքից