Տեսանյութեր Հասարակություն 

Ամերիկյան կործանիչն օդում բախվել է KC-46 Pegasus-ին /տեսանյութ/

ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող F-15E Strike Eagle կործանիչն օդում բախվել է KC-46 Pegasus լիցքավորող օդանավի հետ: Այս մասին հայտնում է The Drive-ը:

Լիցքավորումից հետո երկրորդ օդանավի վառելիքային սլաքը հարվածել է կործանիչի օդաչուի խցիկին: Պարբերականը գրում է, որ վառելիքային սլաքի հետ կապված խնդիրները KC-46 Pegasus-ի գլխավոր խնդիրներից են, ինչը թույլ չի տալիս, որ այն համապատասխանի ԱՄՆ ռազմաօդային ուժերի ստանդարտներին:

Առկա խնդիրները չեզոքացնելու համար անհրաժեշտ կլինի մինչև 300 միլիոն դոլար և մոտ 4 տարի ժամանակ:

Նույն շարքից