Գերմանական Daimler AG ավտոարտադրողը ամերիկյան շուկայում վաճառված մոտ 745 հազար Mercedes-Benz է ետ կանչում: Այս մասին հայտնում են ԱՄՆ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունից:
Ավտոմեքենաները ետ կանչելու գործընթացը սկսվելու է փետրվարի 14-ից: Այն վերաբերելու է 2001-11 թվականներին արտադրված C, CLK, CLS և E դասերի տարբեր մոդելներին:
Ետկանչի պատճառն այն է, որ ավտոմեքենաների շարժվող տանիքները կարող են պակվել, ինչը վտանգավոր է ինչպես տվյալ ավտոմեքենայի ուղևորների, այնպես էլ հարևանությամբ գտնվող ավտոմեքենաների համար: