Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուավորիչ մայր եկեղեցում մատուցված պատարագին: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:
Վարչապետի պաշտոնական էջում միջոցառումից տեղադրվել է 13 լուսանկար: Հատկանշական է, որ որպես գլխավոր լուսանկար ընտրվել է այն, որում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի երևում: Մյուս լուսանկարներում երևում է, որ Թովմասյանը նստած է հենց Արարատ Միրզոյանի հարևանությամբ, իսկ վերոնշյալ տարբերակում երևում է միայն Թովմասյանի փողկապը:
Նախորդ տարի Թովմասյանն առհասարակ ավելի մոտ էր գտնվում Փաշինյանին՝ նրանց «բաժանում» էր միայն Աննա Հակոբյանը, սակայն այս տարի նրանց միջև հայտնվել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
