Երկրագնդի ամենատարեց բնակիչը՝ Կանե Տանական տոնել է իր 117 ամյակը։ Այս մասին հայտնում է Reuters-ը: Ի պատիվ աշխարհի ամենատարեց բնակչի ծննդյան տարեդարձի, ծերանոցում, որտեղ նա ապրում է, երեկույթ է կազմակերպվել:
Տոնակատարությանը մասնակցել են ծերանոցի մնացած բնակիչները: Տանականի հետ միասին տարեց մարդկանց սերուցքով և ելակով մեծ տորթ են հյուրասիրել: Կինը խոստովանել է, որ իրեն դուր է եկել նվերը և չէր հրաժարվի ևս մեկ համեղ տոռթի կտորից:
Կանե Տանական ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես Երկրագնդի ամենատարեց բնակիչ 2019 թվականի մարտի 9-ին, երբ նա 116 տարեկան էր: Կինը ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին, Ֆուկուոկայում: 19 տարեկանում Կանեն ամուսնացել է Խիդեո Տանակայի հետ: Զույգը մեծացրել է չորս հարազատ երեխայի և որդեգրել ևս մեկ երեխա: