Իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր էջում գրում է. «Թոֆիգ անունով տղա կար մի ժամանակ Ադրբեջանում։ Ազգանունը՝ Իբրահիմով։ Ադրբեջանի ազգային շահերը ոտնահարող լուրեր էր տարածում։ Ադրբեջանի ՊԱԾ-ը ոչ կարողացավ գտնել, ոչ էլ նստեցնել։ Ստիպված հայտարարեցին, որ հայերի բացած ֆեյքն է։
Գային մերոնց մոտ վարպետության դասեր անցնեին, կիմանային՝ ոնց են գտնելու ու բռնելու։
Ձեռի հետ էլ կկարողանային Ալի Քարիմլիի վրա քրգործ բացել, պրծնել իրանից»: