Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կնոջ և երեխաների հետ ամանորյա արձակուրդներն անցկացնում է Մասկաթեում, որը գտնվում Օմանի ծոցի ափին: Այս մասին հաղորդում է «Страна.ua» պարբերականը՝ հղում անելով այն զբոսաշրջիկներին, ովքեր լուսանկարել են նախագահին արձակուրդի ժամանակ:

Զելենսկին արձակուրդների համար ընտրել է հինգ աստղանի «Al Bustan Palace Ritz-Carlton» հյուրանոցը, որը համարվում է ամենաշքեղներից մեկը Օմանում: Հյուրանոցի լյուքս համարում մեկ գիշերվա արժեքը հասնում է 4000 եվրոյի:
