Քաղաքական Միջազգային 

Ով է իրականում համոզել Թրամփին սպանել Ղասեմ Սուլեյմանիին. Ամեն ինչ այդքան էլ պարզ չէ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասիմ Սուլեյմանիի սպանության հարցում ԱՄՆ նախագահի աշխատակազմում գլխավոր կողմնակիցը պետքարտուղար Մայք Պեմպեոն է: Նա մի քանի ամիս շարունակ համոզել է Թրամփին լիկվիդացնել իրանական հատուկ ստորաբաժանման ղեկավարին: Այս մասին հայտնում է  Washington Post-ը:

Թրամփը երկար ժամանակ ընդդիմացել է, սակայն իրավիճակը փոխվել է Քիրկուկում ամերիկացիների սպանությունից հետո:

Հրապարակման հեղինակը կարծում է՝ հնարավոր է, որ Պեմպեոն Սուլեյմանիի սպանությունը կարող է օգտագործել իր քաղաքական կարիերայի համար: Մասնավորապես այն կարող է օգնել ստանալ իսրայելական լոբբիի աջակցությունը:

Սպիտակ տանը WP-ի աղբյուրի խոսքերով, Պենտագոնի նախկին ղեկավար Ջիմ Մետտիսը երբեք համաձայնություն չէր տա Սուլեյմանիի սպանության հարցում: Մեկ այլ աղբյուրը հայտնում է, որ պետքարտուղարը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել Իրանի նկատմամբ և շատ ուշադիր է հետևում Իրանին վերաբերող փաստաթղթերին:

Նույն շարքից