Քաղաքական Միջազգային 

Անգելա Մերկելը Պուտինի հրավերով մեկնում է Ռուսաստան

Հունվարի 11-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այց կկատարի Ռուսաստան: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են միջազգային օրակարգի ակտուալ հարցերը, այդ թվում նաև Բաղդադում ամերիկյան օդային հարվածը, ինչի արդյունքում սպանվեց Ղասեմ Սուլեյմանին:

Հանդիպման գլխավոր թեմաներից մեկն էլ լինելու է Ուկրաինան:

 

Նույն շարքից