Խորվաթիայի գործող նախագահ Կալինդա Գրաբար-Կիտերովիչը պարտվել է նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Ընտրությունների արդյունքում հաղթել է երկրի նախկին վարչապետ, ընդդիմադիր գործիչ Զորան Միլենովիչը, ով ստացել է քվեների 52,7 տոկոսը:
Գրաբար-Կիտերովիչն արդեն ընդունել է պարտություն և շնորհավորել մրցակցին: