«HMD Global» ընկերությունը կթողարկի Nokia հեռախոսների դասական մոդելներից մեկը։ Շնորհանդեսը տեղի կունենա այս ամսվա վերջում, գրում է GSMArena-ն՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին։
«HMD Global» ընկերության արտադրանքի հարցերով տնօրեն Յուխո Սարվիկասը գրել է, որ ընկերությունը նախատեսում է վերաթողարկել Nokia-ի հերթական հեռախոսը։ Հեռախոսի թողարկումը տեղի կունենա հունվարի 25-ին։ Առանձին նշվում է, որ հեռախոսը կլինի Nokia-ի դասական տեսակներից։