Ղազախստանի Ալմաթի քաղաքում դեռահասը 5 մետր բարձրությունից ընկել է ասֆալտի վրա՝ «Կատապուլտա» անունը կրող ատրակցիոնից: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Tengrinews-ի կողմից, փոխանցում է Լենտան։
13-ամյա երեխան դուրս է եկել անվտանգությունն ապահովող ամրագոտուց և ցած ընկել: Արդյունքում դեռահասը կոտրել է ոտքը: Ծնողները նշել են, որ տղան ընկել է իր անփութության պատճառով:
Տեղի ոստիկանությունը նախաքննություն է սկսել: Եթե պարզվի, որ կատարվածի համար մեղավոր է ժամանցի վայրի սեփականատերը, ապա նրան սպառնում է տուգանք մոտ 70 հազար ռուբլիի չափով: