Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին գումար է բաժանել Կարմիր հրապարակում: Այն հեռարձակվել է պատգամավորի Instagram-ի էջում, գրում է Ura.ru- ն:
«Երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, մանկատան երեխաներ»,-ասել է քաղաքական գործիչը և բաժանել գումարը մարդկանց:
Դատելով Ժիրինովսկիի էջում եղած հրապարակումներից՝ դա տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 5-ին:
Պատգամավորը և նրա ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել նրա գործողությունները, նշում է Ura.ru- ն: